ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի երկօրյա այցը Պեկին, որը սկսվում է կիրակի օրը, նպատակ ունի թուլացնելու երկկողմ լարվածությունը, որը սրվել է վերջին ամիսներին:
Այս մասին ասվում է չինական CGTN լրատվական հեռուստաալիքի մեկնաբանության մեջ։
«Փորձագետները կարծում են, որ այս այցը կարող է բարելավել երկկողմ հարաբերությունները մի քանի ամսվա վատթարացումից հետո, ինչպես նաև ցույց տալ, որ երկու կողմերն էլ բաց են հաղորդակցության ուղիների պահպանման համար՝ նվազեցնելու սխալ հաշվարկների վտանգը և խուսափելու ավելի դաժան առճակատումից»,- ասվում է հրատարակության մեջ։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի