ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին խնդրել է պաշտոնավարել ևս մեկ տարի։
Այս մասին հայտնում է նորվեգական NRK հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Ստոլտենբերգը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի խնդրանքին։
Բայդենը համապատասխան խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հունիսի 12-13-ը Ստոլտենբերգի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվական