ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 12-13-ը կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Ինչպես հայտնում Interfax-ը, այս մասին հաղորդվում է դաշինքի կայքում։
«Նա (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը - խմբ.) կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ Սենատի ՆԱՏՕ-ի մոնիտորինգի խմբի անդամների հետ»,- ասվել է հաղորդագրությունում։
Սթոլթենբերգի և Բլինկենի համատեղ հայտարարությունը նախատեսված է հունիսի 13-ին։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի