ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կհաղթի 2024 թվականի ընտրություններում և կվտարի Սպիտակ տան «կոռումպացված» ներկայիս ղեկավար Ջո Բայդենին նստավայրից։
Այս մասին ասել է Հյուսիսային Կարոլինա նահանգում կուսակիցների հետ խոսելիս։
«2024 թվականի նոյեմբերի 5-ին մենք դեմ ենք լինելու կոռումպացված քաղաքական իսթեբլիշմենտին,- ասել է հանրապետականը։- Մենք Սպիտակ տնից կվտարենք Ջո Բայդեն անունով ամբողջովին կոռումպացված նախագահին»։
«Ես երբեք չեմ զիջի, չեմ պարտվի, ես երբեք չեմ դադարի պայքարել ձեզ համար»,- ասել է քաղաքական գործիչը։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի