News Image

Նոր Խարբերդում կոյուղին լցվում է մարդկանց տներ․ համայնքապետն ու վարչական ղեկավարը հանցավոր անգործության են մատնված

Ինչպես հայտնել էինք՝ Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչները դիմել էին  ահազանգելով գյուղում ստեղծված հակասանիտարահիգիենիկ ծայրահեղ վիճակի մասին։

Բնակիչները մեզ նոր լուսանկարներ են ուղարկել, որոնցից պարզ երևում է, որ կոյուղու ամբողջ կեղտը լցված է փողոցներ ու մարդկանց տներ, իսկ համայնքապետարանը հանցավոր անգործության է մատնված։

Բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրավապահ մարմիններին՝ համայնքն ազատելու ազատազրկման դատապարված ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի դաշինքից նոր համայնքապետ դարձած Նորայր Հակոբյանից ու Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանից։

Նշենք, որ ձեռնամուխ է լինելու պատկան մարմինների ու իրավապահների ուշադրությունը հրավիրելու խնդրի վրա, պարզելու համար, թե ում գրպանն են գնացել համայնքի միջոցները։

Share