News Image

Բաքվում ընթանում է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում

Ադրբեջանի մայրաքաղաքում ընթանում է Բաքվի, Մոսկվայի և Թեհրանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակի հանդիպումը՝ տնտեսական հարցերով:

Նախարարներն ու փոխվարչապետերը կքննարկեն տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային հարցեր:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հյուրընկալում է իր ռուս գործընկերոջը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղին:

Հանդիպման արդյունքում կարող են որոշումներ կայացվել տրանսպորտի և լոգիստիկայի վերաբերյալ: Օրակարգում են երեք երկրների միջև էներգետիկայի, բեռնափոխադրումների և մաքսային ոլորտներում համատեղ նախագծերը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և ռուսական գազի Իրան արտահանման կազմակերպումը:

Share