News Image

Դուշանբեում ծաղիկներով և մրգերով է զարդարվել այն վայրը, որտեղ կհանդիպեն Պուտինը և Ալիևը

Դուշանբեի կառավարական նստավայրի տարածքը, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, զարդարված է մրգերի և բանջարեղենի մեծածավալ ինստալյացիաներով: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը։

Նստավայրի մուտքի առջևի մարգագետինը զարդարված է եգիպտացորենով, դդումով, կաղամբով, սմբուկով և պղպեղի տարբեր տեսակներով։ Խոտածածկի վրա նախշերով դասավորված են խնձորներ, նարինջներ, կիտրոններ և խաղողներ, իսկ հեռվում տեղադրված են ձմերուկի և սեխի բարձր բուրգեր։

Մուտքը զարդարված է ծաղկային կոմպոզիացիայով։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է կարմիր վարդերի հսկայական կամարը։

Share