News Image

«Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի պետական նախարար Սթիվեն Դաութիին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Դաութին Ալիևին շնորհավորել է Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված «պատմական արդյունքների կապակցությամբ» և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։

Ալիևն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, հայտնում է գործակալությունը։

Խոսնակ Լրատվական

Share