Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
«Ինչպես գիտեք, մեր նախագահը այս պահին Անկարայում ընդունում է պարոն [Վոլոդիմիր] Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ Ռուբիոն մեզ հետ է Անթալիայում։ Եվ բոլոր եվրոպական արտգործնախարարներն այստեղ են։ Այս թեմայով այժմ բազմաթիվ քննարկումներ են ընթանում», - ասել է Ֆիդանը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների Անթալիայում կայացած ոչ պաշտոնական հանդիպումից հետո։
Խոսնակ Լրատվական