News Image

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ մասնավորապես առաջարկվում է սոցիալապես խոցելի շահառուներին բանկային նվազագույն ծառայությունները հասանելի դարձնել ծառայության ներկայացուցչի միջոցով։

Նախատեսվում է սահմանել, որ շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել հիմնական առանձին խումբ ծառայությունները ծառայության ներկայացուցչի միջոցով իրեն մատուցելուց իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից, կնքել բանկային հաշվի պայմանագիրը։

Ըստ հիմնավորման՝ տարեկան շուրջ 15000-20000 շահառուներ, ըստ անհարժեշտության, կարող են ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվել հիմնական առանձին խումբ ծառայություններից։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է մասնավորապես հստակեցնել տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուներին ի հայտ բերելու մեխանիզմները գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը ներկայացված դիմումի միջոցով, տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուների համար լիազոր մարմնի ներկայացուցչի ծառայությունից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն անձը չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով, հաշվառել կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվությունը։

Share