News Image

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների», պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Մենք մեր ստացած քվեների տերերն են: Մենք ստացել ենք խորհրդարանական մեծամասնություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք ստացել ենք 720 հազարից ավելի քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականին: Տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավորություն կազմելու համար: Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն երրորդ անգամ անընդմեջ ազատ և արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաև ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ երեք ընդդիմադիր կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողերը բոլորը պետք է ձերբակալվեն: Կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին՝ գնալ մինչև վերև, որովհետև բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների», պետք է գնալ մինչև վերև:

Ինձ համար և ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ ուղղակի մի «տասովշիկ» չէր կարող զարթնել և որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին: Ո՛չ, ակնհայտ է, որ այդ «տասովշիկին» այդ գումարները տվել են, և ակնհայտ է, որ տալիս հրահանգել են, ասել են՝ էս քեզ փող, կգնաս և կմուծես, որպեսզի ընտրեն մեզ: Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում երեք կուսակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»: Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել և ուղղորդել այդ ընտրակաշառքները, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման»,- նշեց Ռուբինյանը:

Share