News Image

Փեզեշքիանը ցանկանում է զարգացնել այլընտրանքային առևտրային միջանցքները և օգտագործել հարևան երկրների հնարավորությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարությանը հանձնարարել է օգտագործել հարևան երկրների հնարավորությունները՝ մի շարք անհրաժեշտ ապրանքներ երկիր ներմուծելու համար:

«Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել երկրի հյուսիսային նավահանգիստների ներուժը, զարգացնել այլընտրանքային առևտրային միջանցքները և օգտագործել հարևան երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի, Պակիստանի և Ռուսաստանի հնարավորությունները՝ որոշ անհրաժեշտ ապրանքներ ապահովելու և ներմուծելու համար, ու կոչ է արել արագացնել այդ ոլորտում համապատասխան համաձայնագրերի իրականացումը», - նշվում է հայտարարության մեջ։

Փեզեշքիանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում անձամբ կխորհրդակցի հարևան երկրների ղեկավարների և տարածաշրջանային գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերացվեն առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարման ու տեղափոխման հնարավոր խոչընդոտները:

Share