ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցելուն:
«Սրանով, ըստ էության, Հայաստանում գինեգործության ավանդույթը և մասնավորապես Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում:
Սա 2024-2026 թվականների ընթացքում արդեն չորրորդ հայտն է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ գրանցում ենք համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 29-ամյա դադարից հետո:
Ընդ որում՝ Հայաստանն այս օրերին ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի աշխատանքներին մասնակցում է որպես կոմիտեի անդամ ընտրված երկիր»,- գրել է նա:
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի ներկայացրած «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: