UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է պրոֆեսիոնալ սպորտային ըմբշամարտի RAF լիգայում կրած իր առաջին պարտությունը։
Անցած գիշեր կայացած գոտեմարտում զիջելով UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնին՝ Ծառուկյանը կարճ ուղերձով է հանդես եկել:
«Այսօր մրցակիցն ավելի ուժեղ էր… Շարժվում ենք առաջ»,- գրել է Արմանը։
RAF 11 մրցաշարի շրջանակներում կայացած համառ դիմակայությունում Արման Ծառուկյանը զիջել է Քովինգթոնին 3:5 հաշվով։ Սա հայ մարտիկի առաջին անհաջողությունն էր տվյալ լիգայում։
Ինչ վերաբերում է սկանդալային ամերիկացուն, ապա Քովինգթոնը շարունակեց իր հաղթարշավը՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Նա շարունակում է մնալ անպարտելի RAF լիգայում։