News Image

Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայիում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:

Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրի 400-ից ավելի ներկայացուցիչներ։

Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը,  «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։

Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը, բրոնզե մեդալների՝ Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։

Share