Ստրասբուրգում աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 7-ին հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներն ու այդ նպատակով անվտանգ և նպաստավոր միջավայրի կարևորությունը։
Ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան բացառելու կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին, փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերելի և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Վերահաստատել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և վերահաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հրատապ
- ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ
- ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում
- ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները
- Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
- Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու