ԱՄՆ վարչակազմի մի շարք պաշտոնյաներ Իրանի դեմ նոր հարվածներն անվանել են «Ապտակ» գործողություն, սակայն դրա պաշտոնական անվանումը «Էպիկական կատաղություն» է։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է «New York Post» թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այդ անվանումն արտացոլում է ամերիկացի որոշ պաշտոնյաների հաշվարկը, որ ռազմական գործողությունները լինելու են «ցավոտ, բայց արագ»։
Սպիտակ տան աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ձգտում է ավարտել Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը, սակայն չի պատրաստվում անգործության մատնվել, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակի հարվածներ հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերին։