Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ՝ այդ երկրին նախկինում մատակարարված S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի վերաբերյալ։ Սա չափազանց զգայուն թեմա է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս հարցի շուրջ կապ ենք հաստատել թուրքական կողմի հետ, և կշարունակենք դա անել»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Անկարան վերավաճառել է ռուսական S-400-ներ՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար։
Կրեմլի խոսնակին հարցրել են, թե արդյոք Անկարան խնդրել է Մոսկվայի թույլտվությունը նման վաճառքի համար, և եթե այո, ապա ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը։
Պեսկովը նշել է, որ «սա չափազանց զգայուն հարց է»։