News Image

Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակով վերջին անգամ է մասնակցում Կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն։ Այդ մասին Կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում»,- ասաց Փաշինյանը։

«Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել ՀՀ-ին»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Share