News Image

Իմ կինը «ՀայՓոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Հայկ Կոնջորյան

Իմ կինը 5 տարի շարունակ աշխատել է «ՀայՓոստում», եղել է վարչության ղեկավար, հետո եղել է մրցույթ, որից հետո մրցութային խորհրդի կողմից ընտրվել է տնօրեն: Այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Կոնջորյանի կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է «ՀայՓոստի» տնօրեն, որտեղ նա ստանում է 3,6 մլն դրամ՝ այս համատեքստում որպես համեմատություն հիշեցնելով, որ վարչապետը 1,6 մլն դրամ է ստանում, ՀՀ նախագահը՝ 1,5 մլն:  

«Իմ կինը «ՀայՓոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ «ՀայՓոստի» պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը: Իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան է «ՀայՓոստում»»,- ասաց նա:

Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ «ՀայՓոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է, և որ իր կինն ու «ՀայՓոստի» մյուս աշխատակիցները պետբյուջեից չեն աշխատավարձ ստանում:

«Իմ կինը, ի տարբերություն Ձեզ (դիմում է Ագնեսա Խամոյանին-խմբ.), պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել: Դուք ոչ միայն աշխատավարձ եք ստացել պետական բյուջեից, այլև վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ և գործի չեք եկել: Դուք աշխատանքի չեք եկել, վատնել եք ՀՀ քաղաքացիների հարկերը, որոնք ձեզ տվել են որպես վարձատրություն»,- ասաց նա:

Share