ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Լոռի բերդ համայնքում ծանոթացել է պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել այցից: Պաշտոնյաներին ուղեկցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: