News Image

ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները, որոնցով մեր երկիրն անդամակցել է կառույցին: Պատգամավորը պատասխանել է հարցին, թե ինչպե՛ս է վերաբերվում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի սպառնալիքին, ըստ որի մեր երկրին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, որից հետո հեռացնել: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ անվտանգային այդ կառույցը դեռ պետք է պատասխանի հարցին, թե ինչո՛ւ չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:

«Այս պահին դուք տեսնում եք, որ ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ, ապահովի իր անվտանգությունը և ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները: Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս՝ թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական: Այսինքն՝ կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Share