News Image

Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով: Ուղերձում ասված է.

«Վիետնամի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ցանկանում եմ հղել Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման առիթով։

Վիետնամը մշտապես կարևորում է Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և ուրախությամբ արձանագրում է, որ Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ և հասնել բազմաթիվ դրական արդյունքների։

Վիետնամի կառավարությունը և անձամբ ես միշտ պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ Ձեզ հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում հզոր առաջընթաց ապահովելու, երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու բարգավաճման համար։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր բարձր պետական պաշտոնում»։

Share