News Image

Եվս մի կարևոր քայլ՝ խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ ՀՀ-ի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում. ԱԳՆ-ը՝ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին

Ինչպես ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։ 

«Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։

Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։

Հաջորդիվ, Հայաստանը և ԱՄՆ-ը հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ այն նախաստորագրվել էր մայիսի 26-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում էր: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը:

Share