News Image

Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով․ նախարարը՝ 229 դպրոց փակելու կեղծիքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է որոշ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետությունում դպրոցներ փակելու վերաբերյալ ապատեղեկատվությանը։

«Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու: Ավելին՝ ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու:

Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց տեղ չեն հասնում՝ իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել զրպարտության հոդվածով:

Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- գրել է նախարարը:

Share