News Image

Շրջադարձային գիծ ենք անցել, կարող ենք վստահ պնդել՝ բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ 2018 թվականից հետո Հայաստանի տնտեսությունն աճել է 53%-ով, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է։

Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին գրանցվել է հարկային եկամուտների աննախադեպ հավաքագրում, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել կենսաթոշակները։

«2025 թվականն այն տարին է, երբ բոլոր պարամետրերով 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել ենք։ Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ 2028 թվականից կենսաթոշակները կվերանայվեն և առնվազն գնաճի չափով կինդեքսավորվեն։

Share