Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է նախարարը:
«Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։
Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է նա:
Հրատապ
- Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
- Վարորդական իրավունքից զրկված անձանց՝ վարորդականը վերականգնելու կարգը կփոխվի. նախագիծ
- Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
- Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքին
- Շրջադարձային գիծ ենք անցել, կարող ենք վստահ պնդել՝ բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են․ վարչապետ