ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը համոզված է՝ ընդդիմությունը 0 բովանդակությամբ է մտել քաղաքականություն։
«Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հովհաննիսյանը հավելել է, թե ընդդիմությանն Ազգային ժողովում դաժան իրականություն է սպասվում։
«Մենք նրանց քաղաքական առումով ոչնչացնելու ենք, նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու նոր եռագլուխների համար»,- նշել է նա ու միաժամանակ հավելել, որ տուրուդմփոց չի լինելու։