Ապրիլի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունության ապահովման հարցերի շուրջ։
Պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Խոսնակ Լրատվական