Վրաստանում Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել ԴԱԻՇ* ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով։
Օտարերկրացիները նաև պայմաններ են ստեղծել Վրաստանի տարածքով միգրանտներին ապօրինի այլ երկիր ուղարկելու համար, հայտնում է երկրի պետական անվտանգության ծառայությունը։
Հետաքննություն է սկսվել «Ապօրինի կերպով հրազեն և պայթուցիկ նյութեր ձեռք բերել, պահել, կրել» հոդվածով։
*Ահաբեկչական կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում։