News Image

Շիրակի մարզն էլ է Ադրբեջանինը. Ադրբեջանը նոր սպառնալիք է գտել (տեսանյութ)

Ադրբեջանը շարունակում է աշխարհին ներկայացնել Հայաստանը, որպես արևմտյան ադրբեջան։ Այս քարոզաչական աշխատանքները կատարվում են նաև հատուկ տեսանյութերի և  այլ հրատարակչությունների միջոցով։ Վերջերս Բաքվի հեռուստաընկերություններից մեկի եթերում  ցուցադրվել է  «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» նախագծի շրջանակում արվեստի պատմության գծով փիլիսոփայության դոկտոր Էլչին Ալիբեյլիի հեղինակային   «Մեր ժառանգությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Ըստ հաղորդման հեղինակի՝ Շիրակի մարզի Ողջի համայնքը ներկայացվել է որպես ադրբեջանական գյուղ։

Ադրբեջանական Report գործակալությունը հրապարակել է այդ տեսանյութը նշելով նաև գյուղի ադրբեջանական անունը «Օխչուօղլու»։

Ֆիլմում ներկայացվել է «Օխչուօղլուի (Ողջի համայնք․ խմբ) ադրբեջանցիների իբր սովորույթները, ավանդույթները, ինչպես նաև կենդանի ժառանգության» մասին։

Այս համայնքը «Օխչուօղլուն (Ողջի համայնք․ խմբ) գտնվում է Ամասիա շրջկենտրոնից 18 կմ հարավ,  Ախուրյան գետի  «արփաչայի» արևմտյան աջ ափին, Գյումրի քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։  Ըստ հաղորդման հեղինակի  1886 թվականին այս գյուղում ապրել է 551 ադրբեջանցի, 1897 թվականին՝ 747, 1908 թվականին՝ 935,  1914թ  - 980։  Բոլորը վտարվել են  իրենց հողերից 1916 թ.: Հայաստանի խորհրդայնացումից հետո,  փրկված որոշ ադրբեջանցիներ կարողացել են վերադառնալ հայրենի գյուղ, սակայն 1989 թվականի ձմռանը ադրբեջանցիները  կրկին տեղահանվել են  այս հողերից, և այժմ այս տարածքում միայն հայեր են ապրում»,- նշվում է տեսանյութում։

Հիշեցնենք, որ ծրագրում, որի նպատակը Հայաստանի սուվերեն տարածքը Արևմտյան Ադրբեջան ներկայացնելն է, նրանք փորձում են հեռավոր շրջաններում գտնել ադրբեջանական հետքեր և գույքագրել դրանք։  Այս կապակցությամբ ներկայացվում են համապատասխան շրջանների նախկին  բնակիչների վկայությունները, զրույցները, որոնք ներկայացնում են ազգագրագետների, և բանահավաքների միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Share