ՀՀ–ն ակնկալում է Եվրոպայի հետ ամրապնդել անվտանգային համագործակցությունը. ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը «Հայաստան–Եվրոպա» համաժողովի ընթացքում նշել է, որ Եվրոպայի հետ երբեք նման ինտենսիվ երկխոսություն չի եղել, ինչպիսին այսօր է։
«Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և հավաքական Եվրոպայի, և անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը»,– նշեց Գրիգորյանը։