News Image

Երկուսին էլ գնդակահարել տեղում, ուրիշ հեչ բան չեմ ուզում. Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել էր Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։

Մեղադրյալները նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյաններն են:

Նիստին ներկա էր նաև տուժողը՝ սպանդի ենթարկված ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանը:

«Որ էս ամենը երկար չձգձգվի՝ երկուսին էլ գնդակահարել տեղում, ուրիշ հեչ բան չեմ ուզում: Գնդակահարվի, էս հարցը փակվի, երթա»,- դատարանի դահլիճում ասաց Մելիքսեթյանը:

Նշենք, որ Սևակ Մելիքսեթյանը 2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշենում սեփական տանը առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկված ընտանիքի հայրն է։

Share