News Image

Մենք ունենք ծրագիր, որով առաջ ենք գնալու. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հարձակման նոր փորձեր ձեռնարկել 2024 թվականին, բայց այդպիսի փորձեր կլինեն նաև 2023-ին․ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ հայտնում է Reuters-ը։

«Մենք ծրագիր ունենք, նախանշված են հստակ քաղաքներ, շատ հստակ ուղղություններ, որոնցով մենք առաջ ենք գնալու»,- ասել է Զելենսկին։

Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ նախորդիվ հայտարարած «հակահարձակումը» դանդաղ է առաջ գնում և նշել, որ Արևմուտքից մատակարարված զենքերն անհրաժեշտ ծավալի չեն, ուստի իրենց պետք է ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրվի։

Share