News Image

«Սիրասուն հայրիկը ամեն գնով որդուն պատգամավոր է դարձնում». Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պատգամավոր դառնալու հանգամանքը:  

«Հարցն առաջին հերթին այն չէ, որ սիրասուն հայրիկը ամեն գնով որդուն պատգամավոր է դարձնում՝ ցուցակում որքան պետք է մանգաղով թեկնածուների «գլուխներ կտրելով»։ Հարցը առաջին հերթին այն է, որ հայր ու որդի ապուշի տեղ են դրել մի ողջ երկիր, հասարակության, ներկայացնում են, թե դա ամենևին որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու համար չեն արել, ու շատ «անակնկալ» ու «պատահական» ամբաստանյալ որդին պատգամավորական անձեռնմխելիություն ստացավ Հրայրի հերթական հակասահմանադրական կոնդակով:

Հարցն այն է, որ կարող են ախրանայով միտինգ անել, հաբռգած ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառել ու ամբողջից նկարել տալ միայն այն պահը, երբ քիթ մռթին ուտում է լպիրշ պահվածքի համար, ու սեփակական զոմբոյաշիկներով փորձի զոհ ներկայանալ, գլխիվայր շուռ տալ իրականությունը։ Ինչպես հայրն էր ժամանակին անում պապլավոկի, հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի դեպքերով...

Հարցը անցյալի մերժված այս բարքերը նորին տանզանիո փոքրության տեսքով քաղաքական դաշտ բերելն է...

Նու ի սեմեյկա...

Ինչ ասեմ. մնում է պետությունն ու դատախազը կանգնեն խոշտանգված ոստիկանների արժանապատվության ու իրավունքի կողքին...»:

Share