News Image

ԵՄ-ն կստիպի Ռուսաստանին վճարել այս ագրեսիվ պատերազմի համար. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն կստիպի Ռուսաստանին վճարել այս ագրեսիվ պատերազմի համար. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատերազմի սկզբից ի վեր արդեն 6-րդ անգամ մեկնել է Կիև, նրան դիմավորել է Վոլոդիմիր Զելենսկին:

Հանդիպումների օրակարգում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարը և այդ ճանապարհին երկրի առաջընթացը: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կառույցը կգնահատի, թե ինչ ձեռքբերումներ ունի Կիևը տնտեսական, իրավական և այլ ոլորտներում՝ դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար:

Եվրահանձնաժողովի նախագահը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, նշել՝ Ուկրաինայում է՝ քննարկելու նաև ԵՄ ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է վերականգնել Ուկրաինան՝ որպես ժամանակակից, բարգավաճ ժողովրդավարական երկիր։

«ԵՄ-ն կստիպի Ռուսաստանին վճարել այս ագրեսիվ պատերազմի համար»,- հավելել է Լայենը։

Share