Կան բոլոր նախադրյալները Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով ВДНХ-ում «Գիտելիքների հասարակության» դասախոսության շրջանակում «Ռուսաստան» ֆորում-ցուցահանդեսի ժամանակ։
«Բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշևը՝ խոսելով համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախապատրաստական փուլում է: