News Image

Գազայում ջարդի պատասխանատվությունը դնում ենք անձամբ Բայդենի վրա. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Գազայի հատվածում փախստականների կենտրոնի վրա հարձակման համար։  

«Սարսափելի, արյունալի ջարդ եղավ ՄԱԿ-ի Ուսամա բեն Զայեդ դպրոցում, որտեղ հարյուրավոր տեղահանված մարդիկ էին պատսպարվել: Մենք ԱՄՆ վարչակազմին և նախագահ Բայդենին լիովին պատասխանատու ենք համարում կոտորածների այս շարքի համար նրա բացահայտ աջակցությունից հետո, որը քաջալերեց Իսրայելին և Կանաչ լույս վառեց մեր բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար»,- ասված է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախօրեին պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ մի քանի տասնյակ մարդ է զոհվել, երբ իսրայելական բանակը հարվածել է դպրոցին, որն այժմ հյուրընկալում էր հազարավոր տեղահանվածների։

 

Share