News Image

Մոսկվան խիստ վրդովված է Հայաստանի քայլերից. Զախարովա

Մոսկվան «ցուցադրական հակառուսական ժեստ» է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայում անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած «խաղաղության բանաձևը»:

«Ուզում եմ հիշեցնել՝ ավելի վաղ Կիև էր ժամանել ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: 

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Share