News Image

ՀՅԴ-ն դատի է տվել Նանե Իսրայելյանին. «Հրապարակ»

Դաշնակցությունը և 13 հայտնի անձ դատական հայց են ներկայացրել ընդդեմ լրագրող Նանե Իսրայելյանի։ Հայցը վերաբերում է պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասին, այլ կերպ ասած՝ դատի են տվել զրպարտության ու վիրավորանքի համար։ Հայց են ներկայացրել ՀՅԴ-ն՝ որպես կուսակցություն, ՀՅԴ-ականներ Աշոտ Սիմոնյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գեղամ Մանուկյանը, Գերասիմ Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Թադեւոս Ավետիսյանը, Իգոր Սարգսյանը, Խաչատուր Ստեփանյանը, Պետրոս Մեղրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը, Վարդան Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը։ Սա ՀՅԴ ԳՄ՝ հայաստանյան ղեկավար կառույցի ողջ կազմն է։ Թե կոնկրետ ինչ հայտարարությունների համար են դաշնակցականները դիմել դատարան, հայցադիմումում նշված չէ, հայցվորներից ոմանք մոռացել էին, թե ինչի համար են դատի տվել, մյուսները հրաժարվեցին մանրամասներ նշել։


Մենք պարզեցինք, որ հայցադիմումը դատարան է մտել հուլիսին, մեկ անգամ վերադարձվել է՝ լրամշակման, ապա շտկվել է եւ ընդունվել վարույթ։ Պատասխանողի ՖԲ էջում հունիսի 15-ին գրառում է արվել, ինչը կարող էր հայցի առիթ հանդիսանալ․ «Դաշնակները ֆինանսավորվում են Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից, միանգամից Հայաստանում Ադրբեջանի դեսպանատուն բացեք, պարզերես աշխատեք»։

Share