Ռուսաստանը պետք է պատրաստ լինի այն բանին, որ Արեւմուտքի պատժիչ ճնշումը կարող է ուժեղանալ. այս մասին տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետք է պատրաստ լինել այն բանին, որ Արեւմուտքի պատժամիջոցները կարող են ուժեղանալ։ Անցած տարիներին նրանք՝ մեր այսպես կոչված գործընկերները, արդեն անթիվ քանակությամբ պատժամիջոցների փաթեթներ են ընդունել։ Իրենք են արդեն մոլորվել այդ պատժամիջոցներում։ Փորձել են պատժել մեզ, իսկ արդյունքում, ինչպես տեսնում ենք, լիովին ակնհայտ է մի բան, վիճակագրությամբ է երեւում. հարվածել են իրենց տնտեսությանը, աշխատատեղերին»,- ասել է նա։