News Image

Պետք է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Մակրոն

Մակրոնը կոչ է արել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը.

«Ես քննարկել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը՝ արտահայտելու մեր մեծ զգոնությունն ու մտահոգությունը։

Հատկապես Հայաստանին անհրաժեշտ է իր տարածքային ամբողջականությանն աջակցության հստակ և միանշանակ ուղերձ։

Նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները ազդանշաններ են տալիս, որոնք ճիշտ ուղղությամբ չեն գնում.

Մենք զգոն ենք լինելու՝ ապահովելու, որ Պրահայի հռչակագրում ճանաչված և հաստատված 1991 թվականի սահմանները հարգվեն բոլոր կողմերի կողմից»։

Այս մասին Մակրոնը հայտարարել է հոկտեմբերի 27-ին կայացած Եվրախորհրդի գագաթնաժողովից հետո հայտարարության մեջ։

Share