News Image

Պետք է վերադառնանք Արցախ. Սամվել Շահրամանյան

«Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որ թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը։ Դա մեր օրակարգային հարցերից մեկն է և պետք է սկսենք քննարկումներ՝ այդ թվում ճանապարհների որոնումներ՝ այդ հարցի լուծման համար»,-Արցախի հանրայինին տված հարցազրույցում ասել է  նախագահ Սամվել Շահրամանյանը։

-Վերադարձ Արցախ, Արցախը ի՞նչ կարգավիճակով. 

«Դա քննարկումների հարց է, այդ հարցում շահագրգռված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, ինձ թվում է նաև Ադրբեջանը, որովհետև մեղադրանքներ են հնչում միջազգային հանրությունից, որ նպաստել են բնակչության բռնի տեղահանմանը»,-պատասխանել է Շահրամանյանը։

Share