News Image

Ռուսաստանը խնդրել է ՀԱՄԱՍ-ին բաց թողնել ռուս գերիներին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է բաց թողնել ութ պատանդի Ռուսաստանի խնդրանքով:

Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ին է ներկայացրել երկքաղաքացիություն ունեցող ութ մարդու ցուցակ, որոնք, ենթադրաբար, կարող են պատանդ վերցված լինել։ 

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը  ասել է շարժման արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։

Նա ավելացրել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները փնտրում են այդ մարդկանց, նրանց պատրաստ են ազատ արձակել։

«Մենք այդ ցուցակին շատ ուշադիր ենք վերաբերվում և կուսումնասիրենք այն, որովհետև Ռուսաստանին համարում ենք մեր մերձավոր բարեկամը... Այժմ մենք փնտրում ենք այն մարդկանց, որոնց ցուցակը ներկայացրել է ՌԴ-ն։ Դա դժվար է, բայց մենք փնտրում ենք։ Եվ հենց որ գտնենք, բաց կթողնենք»,- ասել է Մուսա Աբու Մարզուկը։

 Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցված խաղաղ բնակիչներին վերաբերվում է «որպես հյուրերի»։

Share