Երեքշաբթի օրը տեղի է ունեցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը։ Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահը ներկա չի եղել հրաժեշտին։
Արարողությանը մասնակցել է մոտ 30 մարդ, միայն մտերիմներն ու հարազատները, հայտնել են գերեզմանատան աշխատակիցները։ «Վագների» ղեկավարի գերեզմանաքարի վերևում տեղադրված է փայտե խաչ՝ շրջապատված ռուսական եռագույնով և մասնավոր ռազմական ընկերության դրոշով։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի