News Image

Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը մահացել է

Չելյաբինսկի արվարձանում Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով անձնակազմի 4 անդամ է զոհվել։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի Զեկույցի բյուրոն, այս մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները։

Ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկայի խափանումը։

«Պրուդնի գյուղի մոտակայքում ուղղաթիռը, որը նախկինում պատկանել է ՌԴ ԱԴԾ-ին, ընկել է անտառը, ինքնաթիռում եղել է միայն անձնակազմը, բոլորը մահացել են»։

Վթարի վայր է մեկնել շտապօգնությունը։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share