Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Կիևի ռեժիմի լիակատար պարտության և նրա առանցքային դեմքերի նկատմամբ հատուցման գործողությունների անհրաժեշտության մասին։
Մեդվեդևը, մասնավորապես, մեկնաբանել է Կիևի հայտարարությունները զենքի նոր մատակարարումների անհրաժեշտության, «գնալ և Ղրիմը վերադարձնելու» մտադրության մասին և որ «պատերազմը կարող է տևել տասնամյակներ»։ «Կիևյան շունը շարունակում է հաչել, թուքը հոսում է նրա մազոտ դունչով, որպեսզի տերերը տեսնեն նրա մարտական հատկությունները»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Ի՞նչ է դա, թմրանյութով թաթախված գիտակցության հակասական մթնշա՞ղ, անորոշության մոլորություննե՞ր, ճնշում բարերարների վրա՞, համառ ընդհանուր պարանոյա՞, բացարձակապես, այս ամենը միասին»,- կարծում է ԱԽ փոխնախագահը։
Միաժամանակ, նա ուշադրություն հրավիրեց, «չպետք է թերագնահատել անգամ զառանցական ելույթները»։ «Դա նաև Կիևի վարչակարգի հիստերիկ մանիֆեստն է՝ նացիստական վերնախավը համախմբելու, զորքերի ոգևորությունը պահպանելու և նրանց հովանավորներից նոր աջակցություն ստանալու նպատակով»,- պարզաբանել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով, պատասխանը «կարող է լինել միայն սա». «Հակահարձակման ընթացքում նացիստական ռեժիմի կողմից օգտագործվող անձնակազմի և ռազմական տեխնիկայի զանգվածային ոչնչացում Ուկրաինայի զինված ուժերին առավելագույն ռազմական պարտություն կրելով։ Նացիստական ռեժիմի առանցքային դեմքերի նկատմամբ հաշվեհարդարի գործողություններ իրականացնել՝ անկախ նրանց գտնվելու վայրից և առանց վաղեմության ժամկետի»:
«Հակառակ դեպքում նրանք չեն հանդարտվի, թմրամոլի անհեթեթությունները կարող են իրականություն դառնալ, և պատերազմը երկար ձգձգվի, մեր երկրին դա պետք չէ»,- եզրափակել է Մեդվեդևը։
Թարգմանությունը՝ Խոսնակ լրատվականի