News Image

Պուտին. Պրիգոժինի ինքնաթիռի վթարի վերաբերյալ քննություններ են ընթանում

Մասնագետներն այժմ փորձաքննություններ են անցկացնում Wagner PMC-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի օդանավի հետ կապված ավիավթարի վերաբերյալ, դրանք որոշ ժամանակ կպահանջեն։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հիմա փորձաքննություններ են կատարվում՝ տեխնիկական, գենետիկական, որոշ ժամանակ կպահանջվի»,- ասել է  նա։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share