News Image

Թրամփը համոզված է Բայդենի նկատմամբ իր «100 տոկոսանոց» հաղթանակի մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ջո Բայդենին հաղթելու «100 տոկոս-ն մոտ» հնարավորություն ունի։

Թրամփը նաև ծաղրել է հանրապետականների առաջադրած իր  մրցակցին՝ Ռոն ԴեՍանտիսին, որին, ըստ հարցումների,  նա գերազանցում է ավելի քան 40 միավորով։

«Նա այնքան էլ շատ համախոհներ չունի։  Սա լավ չէ։ Նա շատ վատ արդյունքներ ունի հասարակական կարծիքի հարցումներում։ Շատ, շատ վատ է։ Եվ ես կարծում եմ, որ նա շուտով դուրս կգա մրցավազքից»,- ասել է Թրամփը Այովա նահանգի տոնավաճառում, հայտնում է Daily Mail-ը։

Ավելի ուշ Թրամփը The Sunday Times-ին ասել է, որ ունի «100 տոկոսին մոտ» շանսեր՝ համաազգային ​​ընտրություններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հաղթելու համար:

Share