News Image

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում զորամաս է հրդեհվել

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում զորամաս է հրդեհվել։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Անդրեյ Զայցևը:

Նա պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է զորամասի պահեստում, ապա տարածվել 300 քառակուսի մետր տարածքում։

Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

Share